ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր. Վազգեն Մանուկյան

Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր. Վազգեն Մանուկյան

Այսօր շատ կարեւոր հարց է Հայաստանի մթնոլորտի առողջացումը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության  վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց. ՛՛Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Իրենք մեր ժողովրդի միջոցով 2,5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք: Պետք է մաքրել այդ դաշտը՛՛:

Մանուկյանի խոսքով՝ մեր առջեւ ինչքան մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք. Նա հավելեց. ՛՛Ամեն մի պարտությունից սկսվում է մեր հաջորդ հաղթանակը: Մենք կարճ ժամանակում պետք է նորից ոտքի կանգնենք, նորից ինքնավստահություն ձեռք բերենք, գնանք առաջ՛՛:

  • Կիսվել: