երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանում ադրբեջանական թեզեր տարածողները կամ գործակալ են կամ ազդեցության գործակալներ. Մարուքյան

Հայաստանում ադրբեջանական թեզեր տարածողները կամ գործակալ են կամ ազդեցության գործակալներ. Մարուքյան

Հատուկ Հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, անդրադառնալով ըննդիմադիր գործիչների այն հայտարարություններին, թե Հայաստանում բռնապետություն է, նշել է․

«Բա որ բռնապետություն է, դուք ինչու՞ եք միլիարդատեր։ Իրենք իրենց ասածին հավատու՞մ են։ Այնքան ամբարտավան են, որ ասում են, բա որ թալանչի ենք, ինչու՞ չեք գալիս մեզ բռնում։ Ձեռք են առնում, Քոչարյանը ասումա՝ ինձ խոսք էին տվել դատել, մինչև հիմա չեն դատում»։

Հատուկ հանձնարարություններով դեսպանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների շուրջ ընդդիմադիրների հնչեցրած քննադատական թեզերին, նշել է․ « Եթե սահմանը բացելով Հայաստանին ավելի վատ է լինելու, ապա Թուրքիան վաղուց բացած կլիներ»։

Մարուքյանը անդրադարձել է նաև Հայաստանում տիրաժավորվող ադրբեջանական թեզերին․ «Ամեն առավոտ մի խումբ մարդիկ արթնանում են Հայաստանում և մեր թշնամի երկրի կարևոր թեզերը այստեղ շրջանառում են։ Երկու տարբերակ կա կամ գործակալ են կամ ազդեցության գործակալ են»։

  • Կիսվել: