երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Հայաստանում 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով

Հայաստանում 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների դաշտը. նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 66 կողմ, 28 դեմ, 5 ձեռնպահ ձայն: 

Նախագծով նախատեսվում է, օրինակ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 300 հազար դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար կիրականացվի անկանխիկ ձևով:

2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ 2024-ի հունվարի 1-ին հասնելով 20 հազար դրամի:

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև լիցենզիայի հիման վրա վարկեր ու փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները ևս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով:

  • Կիսվել: