երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Հայաստանն ընտրել է իր ժողովրդավարական ուղին՝ չնայած ահաբեկnւմներին. Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Հայաստանն ընտրել է իր ժողովրդավարական ուղին՝ չնայած ահաբեկnւմներին. Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը X-ի էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ:

«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ձեր համոզիչ ընտրական հաղթանակի կապակցությամբ:

Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին ու ահաբեկումներին:

Լատվիան հաստատակամորեն կանգնած է Ձեր կողքին և աջակցում է Հայաստանի ու Եվրոպական միության միջև էլ ավելի սերտ հարաբերություններին»,- գրել է Ռինկևիչսը:

  • Կիսվել: