երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հայաստանն ու Վրաստանն օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում․ Միխայիլ Կավելաշվիլի

Հայաստանն ու Վրաստանն օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում․ Միխայիլ Կավելաշվիլի

Հայաստանն ու Վրաստանն օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում․ Երևանի ու Թբիլիսիի միջև 2024 թվականին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն ամուր բարեկամական հարաբերությունների ևս մեկ հաստատում է և ճանապարհ է հարթում բոլոր ոլորտներում ավելի խորը և համապարփակ համագործակցության համար։ 

Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին: 

Վերջինս մանրամասնել է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ինքը գոհունակությամբ նշել է, որ աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Թբիլիսին և Երևանը շարունակում են խորացնել երկկողմ սերտ քաղաքական, տնտեսական կապերը։  

«Վրաստանն ու Հայաստանը օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում․ անցյալ տարի մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր (խմբ․ Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ՝ ստորագրված 2024 թվականի հունվարի 26-ին), որը ամուր բարեկամական հարաբերությունների ևս մեկ հաստատում է և ճանապարհ է հարթում բոլոր ոլորտներում ավելի խորը և համապարփակ համագործակցության համար»,-ընդգծել է  Միխայիլ Կավելաշվիլին։ 

Նա նկատել է, որ Հայաստանը Վրաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկն է։ 

«Մեր երկիրն ամեն տարի մեծ թվով այցելուներ է ընդունում Հայաստանից, և այս ցուցանիշով Հայաստանը միշտ գտնվում է այցելուների ցուցակի 1-ին եռյակում»,-շեշտել է Վրաստանի նախագահը։ 

 

  • Կիսվել: