Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմատեխնիկական ոլորտում
Այսօր ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի և ունեցել է ռազմատեխնիկական համագործակցություն, որը ինչ-որ ժամանակ կա՛մ քչացել էր, կա՛մ էականորեն ընդհատվել։
«Մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունենեք, ունեցել ենք, որն ինչ-որ մի ժամանակ էաականորեն ընդհատվել էր, կամ քչացել էր: Եվ մենք ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործենք»б-ասաց նա:
Փաշինյանը մոսկովյան բանակցություններից հետո հայտարարել էր, որ ի թիվս այլնի՝ նաև ռազմատեխնիկական պայմանավորվածություն է ձեռք բերվել:


