ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: 

Փաշինյանը նկատեց՝ Հայաստան–Իրան ներկայիս ամուր և փոխվստահելի գործընկերության հիմքում ընկած է երկու երկրների ժողովուրդների ամուր բարեկամությունը, որը պատվով է անցել ժամանակի փորձությունը և ինչ-որ առումով նաև փոխկապակցել երկու ժողովուրդների պատմական ուղին: 

«Մենք երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը՝ աշխատանքներ իրականացնել՝ մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: