շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանն ու Հս. Մակեդոնիան հաղթողին չպարզեցին

Հայաստանն ու Հս. Մակեդոնիան հաղթողին չպարզեցին

Առաջին խաղակեսի ընթացքում տանտերերն ունեին խաղային ու տարածքային առավելություն: Մեր թիմի հակագրոհները երբեմն վտանգավոր էին ստացվում: Հայաստանի հավաքականը մեկ-երկու հրաշալի պահ ունեցավ: Դրվագներից մեկում Բիչախչյանն օգտվեց մրցակցի պաշտպանի սխալից, սակայն մեն-մենակ մնալով մրցակցի դարպասապահի դեմ, որոշեց փոխանցել գնդակը Վարդանյանին, բայց փոխանցումը լավը չէր: Դրվագներից մյուսում Համբարձումյանի փոխանցումից հետո Մխիթարյանի գլխով հարվածը շեղ ստացվեց: Հետագայում կիսապահեր ունեցան Մխիթարյանն ու Ադամյանը, բայց միայն այդքանը:

Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց: Փոխարինման մտած Կորյանը, Շաղոյանն ու Սպերցյանը չկարողացան սրել խաղն առջևի գծում: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով:

Խմբի մյուս խաղերում Գերմանիան 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտայնին, իսկ Ռումինիան նույն հաշվով հաղթեց Իսլանդիային:

Այս խաղից հետո Հայաստանը 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Գերմանիան 9 միավորով երկրորդն է, մակեդոնացիներն ունեն 7 միավոր: Ռումինիան միավորների քանակը հասցրեց 6-ի, Իսլանդիան մնաց 3 միավորով, իսկ Լիխտենշտայնը միավոր չունի, գրում է Armsport.am-ը։

  • Կիսվել: