ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Հայաստանն ու Ղազախստանը բոլոր ուղղություններով շարունակաբար կզարգացնեն փոխվստահելի գործընկերությունը

Հայաստանն ու Ղազախստանը բոլոր ուղղություններով շարունակաբար կզարգացնեն փոխվստահելի գործընկերությունը

Սեպտեմբերի 9-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ալիբեկ Կուանտիրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են ընթացիկ տարում բարձր և բարձրագույն մակարդակով կայացած պաշտոնական այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Կողմերը վերահաստատել են գործուն պատրաստակամությունը՝ բոլոր ուղղություններով շարունակաբար զարգացնելու փոխվստահելի գործընկերությունը և հնարավորինս օգտագործելու առկա ներուժը՝ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար:

  • Կիսվել: