երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հայաստանն ու Գերմանիան էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն ունեն

Հայաստանն ու Գերմանիան էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն ունեն

Հայաստանն ու Գերմանիան էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցում ունեն կոնկրետ պայմանավորվածություններ։ 

Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Արդեն ունենք որոշ պայմանավորվածություններ՝ փորձի փոխանակման, ներդրումների ներգրավման և այլ հնարավորությունների մասով։ Հայաստանը ունի արևային էներգետիկայի անսահմանափակ հնարավորություններ, և եթե մենք կարողանանք հարմար գներով, լավ տարբերակներով ձեռք բերել այդ կուտակիչներից, ապա զգալի առաջընթաց կգրանցենք այս ոլորտում։ Հաջորդ կարևոր ուղղությունը կանաչ ջրածնի արտադրությունն է։ Պետք է այսստեղ անկեղծ լինեմ, կանաչ ջրածնի արտադրությունը դեռևս աշխարհում, այսպես ասած, էժան արտադրություն չի համարվում, բայց ամեն տարի մենք տեսնում ենք ինքնարժեքի գների կայուն իջեցում, և այստեղ մենք հասկանում ենք, որ ինչ֊որ մի փուլում դա նույնպես դառնալու է շատ հետաքրքիր համագործակցության ուղղություն»,֊ հավելեց նախարարը։

 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1237310

  • Կիսվել: