շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկում են ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը․ վարչապետ

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկում են ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը․ վարչապետ

Հայաստանն ու Ֆրանսիան աշխատում են ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ։

Հարցին ի պատասխան՝ մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Հայաստանի ու Ֆրանսիայի միջև հարաբերությունների ներկա մակարդակին։

«Ֆրանսիայի հետ կա նախագիծ, որի շուրջ աշխատում ենք, և հույս ունեմ, որ այն առաջիկայում կհամաձայնեցվի։ Խոսքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին է, և համոզված եմ, որ այն պատեհ պահի նաև կստորագրվի»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

 

  • Կիսվել: