կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն բանակցությունների. կոնգրեսական Քիթինգ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն բանակցությունների. կոնգրեսական Քիթինգ

Այսօր կովկասյան տարածաշրջանում իրավիճակն անկայուն է, մինչդեռ այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: Այս մասին այսօր ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման բացման ժամանակ ԱՄՆ կոնգրեսական Բիլ Քիթինգը:

«44-օրյա պատերազմից հետո հաստատված հրադադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս Վաշինգտոնում հանդիպել են` խոսելու խաղաղության հեռանկարների, պետությունների հանդիպած մարտահրավերների հաղթահարման մասին բանակցելու համար: Երկու պետությունների ղեկավարների բանակցություններին նպաստել է նաև Եվրամիությունը. դրանց ժամանակ քննարկվել են սահմանազատման, միմյանց ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության ճանաչման հարցերը:

Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությունը, Լաչինի միջանցքով երթևեկության ապահովումը կարևոր բաղադրիչներ են խաղաղության պայմանագրի համար: Ամիսներ շարունակվող դիվանագիտական երկխոսությունները նկատելի առաջընթաց են արձանագրել, հատկապես, ի դեմս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

2023-ի սեպտեմբերին, մինչդեռ, Ադրբեջանի նախագահ Ալիևը փորձեց խզել միջազգայնորեն ընդունված և օրինական դիվանագիտական ուղին՝ օգտագործելով զինված ուժեր Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի անընդունելի ռազմական գործողության հետևանքով 100 հազարավոր էթնիկ հայեր լքեցին իրենց տները ԼՂ-ում:

Այս հարցը պետք է լուծվի նախ՝ դիվանագիտորեն և խաղաղ, ռազմական գործողություններն անընդունելի են, կողմերը պետք է պատրաստակամություն ցուցաբերեն բանակցությունները շարունակելու հարցում: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն բանակցությունների»:

  • Կիսվել: