երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ եւ խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն. Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ եւ խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն. Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ եւ խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն։ Ռուսաստանը հույս ունի արագացնել այդ աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում բացելով բանակցությունները Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Չորս եռակողմ հայտարարություն հավանության է արժանացել։ Դրանց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, բայց, իհարկե, կցանկանայի արագացնել աշխատանքները։ Համոզված եմ, որ որքան շատ հանդիպենք, պայմանավորենք, ամրապնդենք վստահությունն ու հիմք ստեղծենք դրա համար, այնքան արագ բոլոր հարցերը կկարգավորվեն»,-ասել է նա։

 

  • Կիսվել: