չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը. Բլինքեն

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը. Բլինքեն

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը: Այս մասին Վաշինգտոնում՝ ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Ես շատ ուրախ եմ այսօր հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Երևանն ու Բաքուն մեծ աշխատանք են կատարել խաղաղ բանակցությունների ուղղությամբ, որոնք նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի երկրների և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման համար։

ԱՄՆ-ն Եվրամիության և մյուս գործընկերների հետ աջակցել է գործընթացին:

Այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն է՝ քննարկելու խաղաղության շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Դատելով շփումներից, այդ թվում՝ վերջին շաբաթների քննարկումներից՝ ես կարծում եմ, որ կողմերը մոտ են խաղաղության շուրջ համաձայնության հասնելուն, որին Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է:

Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու, թե ինչ կարող է անել Միացյալ Նահանգները համաձայնության հասնելու համար»,- նշել է նա:

  • Կիսվել: