չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններում նշանակալի առաջընթաց են գրանցել». Բլինքեն

«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններում նշանակալի առաջընթաց են գրանցել». Բլինքեն

Վաշինգտոնում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններում ՛՛նշանակալի առաջընթաց են գրանցել, վերջնական համաձայնությունը պատմական է լինելու՛՛:

՛՛Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով է։ Կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել վերջին օրերին, եւ շոշափելի առաջընթաց են գրանցել տեւական խաղաղության պայմանագրի հարցում։ Հուսով եմ եւ կարծում եմ, որ ինչպես եւ ես, նրանք նույնպես հասկանում են, որ առկա է տեսանելի եւ հասանելի համաձայնություն, որին  հասնելը կլինի ոչ միայն պատմական քայլ, այլ նաեւ հիմնականում կբխի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների շահերից եւ շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ այդ երկու երկրների սահմաններից դուրս։ Բանակցությունների տեմպը և կողմերի կառուցած հիմքը ցույց են տալիս, որ մոտենում ենք համաձայնությանը։ Մարաթոնի վերջին հատվածը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որպեսզի հասնեն վերջնագծին՛՛,-ասել է Բլինքենը:

 

  • Կիսվել: