երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանն իսկապես շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն իսկապես շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն իսկապես շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմամբ։ Այս մասին այսօր Երևանում Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների վատթարացման մասին հարցին, նաև այն հարցին, թե արդյոք Հայաստանը ցանկանու՞մ է խորացնել հարաբերությունները Գերմանիայի և ԵՄ երկրների հետ:

«Մի քանի շաբաթ առաջ մենք դարձանք ագրեսիայի, արտաքման ականատես։ Անցած 3 տարիների ընթացքում մենք տեսել ենք Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման բազմաթիվ դեպքեր, որոնցից ամենախոշորները եղել են անցյալ տարվա սեպտեմբերի 13-ին և ավելի վաղ՝ 2021 թվականի մայիսին։

Եվ այսօր, ցավոք սրտի, մենք լուրջ մտահոգություններ ունենք, որ հարևան երկրները, մասնավորապես Ադրբեջանը, տարածքային պահանջներ ունեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ և որոշակի վերապահումներ ունեն ինքնիշխանության հարցում, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցություններին։ Մտահոգությունները դեռ կան։ Մենք ունենք 4 հարևան, 2-ի սահմանները փակ են, թեև գործընթացը շարունակվում է, նույն Ադրբեջանի, ինչպես և Թուրքիայի հետ։ Երբեմն թվում է, թե մենք մոտ ենք լուծմանը։ Երբեմն նոր խոչընդոտներ են հայտնվում։ Սա ասում եմ, որովհետև մենք մի քանի պլաններում ենք՝ և՛ քաղաքական, և՛ անվտանգային, և տեսանք, որ անվտանգության մեխանիզմները, որոնց վրա հենվել է Հայաստանը, արդյունավետ չեն աշխատել և՛ տնտեսական առումով, ներառյալ էներգետիկ փոխկապակցվածությունը, և՛ ընդհանրապես՝ արժեքների առումով, Հայաստանն իսկապես շահագրգռված է ԵՄ-ի, անդամ երկրների, Գերմանիայի հետ հարաբերությունների խորացմամբ։ Եվ հարկ է նշել, որ այդ գիտակցությունը մենք տեսնում ենք ինչպես հայկական կողմից, այնպես էլ բազմաթիվ եվրոպական երկրների ու ԵՄ-ի կողմից։ Այս այցը դրա վկայությունն է։ Մենք գնում ենք հենց այս ճանապարհով»,- հայտարարել է Միրզոյանը։

 

  • Կիսվել: