երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի ՀԱՊԿ-ը պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները կատարի. Արայիկ Հարությունյան

Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի ՀԱՊԿ-ը պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները կատարի. Արայիկ Հարությունյան

«Քանի որ ֆորմատը փակ է եղել, ըստ էության, այդպիսի պայմանավորվածություն չի եղել, որ կամ պետք է ելույթը հրապարակվի, կամ՝ ոչ»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ի նիստի ժամանակ վարչապետի ելույթը չհրապարակվեց՝ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրել իր գործելաոճը. «Վարչապետ Փաշինյանն այդտեղ իր դիտարկումները ներկայացրել է, այդ հարցերի պատասխաններին վարչապետն անդրադարձել է նաև Սոչիում կայացած հանդիպմանը»:

Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ Հարությունյանն ասաց, որ Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի ՀԱՊԿ-ը պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները կատարի:

  • Կիսվել: