երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայաստանին զինելու փորձերը սպառնում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը». Բայրամովը՝ Աբդոլլահիանին

«Հայաստանին զինելու փորձերը սպառնում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը». Բայրամովը՝ Աբդոլլահիանին

Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:   

Աղբյուրը, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, նշում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը:

Նախարար Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարների, ՛՛Հայաստանի կողմից ստեղծված խոչընդոտների՛՛, ինչպես նաև Ղարաբաղում ՛՛հակաահաբեկչական միջոցառումներից՛՛ հետո տարածաշրջանում իրականացվող աշխատանքների մասին:

Նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ ՛՛Հայաստանին զինելու փորձերը սպառնում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը՛՛:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկու երկրների միջև համագործակցության օրակարգում գտնվող երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: