Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններն ապատեղեկատվություն են. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկություններն ապատեղեկատվություն են: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին:
Նա համոզմունք է հայտնել, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ավելի բարդացնել ձգտող ուժերը։
Դեսպանը հավելել է, որ Միացյալ Նահանգները համագործակցություն է կառուցում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ և հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ վարժանքների մասին:



