երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանից խորհրդարանական մեծ պատվիրակություն կգործուղվի Ֆրանսիա

Հայաստանից խորհրդարանական մեծ պատվիրակություն կգործուղվի Ֆրանսիա

Հայաստանից խորհրդարանական մեծ պատվիրակություն կգործուղվի Ֆրանսիա:
ՀՀ ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում ապրիլի 13-19-ը կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին:

Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը և ՔՊ խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը, ինչպես նաև «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը և Արմեն Ռուստամյանը։

 

  • Կիսվել: