երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Հայաստանի զինումը կարող է պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»․ Ադրբեջանի ՊԱԾ պետը սպառնում է

«Հայաստանի զինումը կարող է պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»․ Ադրբեջանի ՊԱԾ պետը սպառնում է

«Որոշ պետությունների կողմից Հայաստանին զենքի տրամադրումը «կարող է պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը, փոխանցում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։

«Այժմ, երբ բարենպաստ հնարավորություն կա տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար, անթույլատրելի է, որ որոշ պետություններ զինում են Հայաստանին՝ տարածաշրջանում իրավիճակը կրկին սրելու նպատակով։ Այդպիսի գործողությունները կարող են պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»,-ասել է նա։

  • Կիսվել: