շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Հայաստանի զարգացման շահերից է բխում ապաշրջափակումը, որպեսզի մեր նկատմամբ ոտնձգություններ տարածաշրջանում չլինեն․ Արշակյան

Հայաստանի զարգացման շահերից է բխում ապաշրջափակումը, որպեսզի մեր նկատմամբ ոտնձգություններ տարածաշրջանում չլինեն․ Արշակյան

Հայաստանի զարգացման շահերից է բխում ապաշրջափակումը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք կարող է խաղաղության դարաշրջան բացվել մի երկրի հետ, որի բայրաքթարը  մի քանի օր առաջ երեք 18 տարեկան տղայի կյանք է խլել:

Արշակյանը պատասխանեց, որ չի ցանկանում որևէ բան արդարացնել.

«Մենք դատապարտել ենք, թե որպես իշխանություն և թե որպես քաղաքացիներ: Ավելին ասեմ՝ մենք դա որակել ենք որպես ցեղասպանական գործողություններ, ոչ միայն բայրաքթարն էր, այնտեղ նաև թուրքական հրամանատարությամբ և միջազգային ահաբեկչական խմբեր են գործել. Ինչի՞ մասին է խոսքը: Դա ո՞վ է կասկածի տակ դնում»,- ասաց Արշակյանը:

Նա հայտնեց, որ խաղաղության դարաշրջան ասելով այլ բան նկատի ունեն:

«Մենք ասում ենք, որ այս տարածաշրջանում մեր շահերից է բխում, որպեսզի մենք խաղաղության դարաշրջան բացենք: ՀՀ զարգացման շահերից է բխում ապաշրջափակումը, և որ ՀՀ քաղաքացիները ֆիզիկական և տնտեսական անվտանգության երաշխիքներ ստանան, որպեսզի մենք կարողանանք խոսել ռացիոնալ լեզվով և մեր նկատմամբ ոտնձգություններ տարածաշրջանում չլինեն»,- հավելեց Հակոբ Արշակյանը:

  • Կիսվել: