երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կհանդիպեն Բրյուսելում․ Financial Times

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կհանդիպեն Բրյուսելում․ Financial Times

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջիկա կիրակի օրը կհանդիպեն Բրյուսելում՝ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Այս մասին գրում է The Financial Times-ը։

Պարբերականը նշում է, որ այս տեղեկատվությունը հաստատել են երեք լավատեղյակ աղբյուրներ: Նրանցից մեկը նշել է, որ Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարեւոր նշան կլինի»՝ ավելացնելով, որ ԵՄ եւ ԱՄՆ միջնորդական ջանքերը փոխլրացնում են միմյանց:

The Financial Times-ը գրում է, որ հունիսի 1-ին Քիշնեում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը, Ալիեւը եւ Միշելը կարող են հանդիպել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնի հետ:

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը The Financial Times-ին ասել է, որ իր երկիրը դրական է վերաբերվում է Շառլ Միշելի միջնորդությանը, «քանի որ ԵՄ-ն թաքնված օրակարգ չունի»: Նա ավելացրել է, որ ԵՄ նախաձեռնած գործընթացի շնորհիվ հնարավոր է եղել մշակել «առանցքային հայեցակարգեր» բանակցությունների եւ դրանք կառուցվածքի համար:

  • Կիսվել: