կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Հայաստանի վարչապետի հետ քննարկեցինք խաղաղության համաձայնագրին հասնելու ուղիները․ Ֆրենկ Փալոն

Հայաստանի վարչապետի հետ քննարկեցինք խաղաղության համաձայնագրին հասնելու ուղիները․ Ֆրենկ Փալոն

Հրաշալի հանդիպում եմ ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կոնգրեսի մի քանի գործընկերների հետ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

«Մենք քննարկել ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերություններն ամրապնդելու և կայուն, արդար խաղաղության համաձայնագրի հասնելու ուղիները։ Ես կշարունակեմ պնդել մեր երկրների միջև բոլոր մակարդակներում համագործակցության ընդլայնումը»,- նշել է նա։

  • Կիսվել: