Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները ցածր ճշգրտության են, դրանց օգտակարությունը չի գերազանցում 25%-ը․ Սուլեյմանով
Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները ցածր ճշգրտության են, դրանց օգտակարությունը չի գերազանցում 25%-ը, հայտարարել է Ադրբեջանի հակաականային գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը՝ օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում համաժողովի ժամանակ:
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Երևանը փոխանցել է նախկին շփման գծի տարածքում ականապատ տարածքների քարտեզներ, այլ ոչ թե Արցախի խորքում գտնվող տարածքներինը։