հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանի տարածքում ադրբեջանցիները որտե՞ղ են պատմական հայրենիք ունեցել․ Ալեն Սիմոնյանի ասածը սրիակայություն է. Աշոտյան

Հայաստանի տարածքում ադրբեջանցիները որտե՞ղ են պատմական հայրենիք ունեցել․ Ալեն Սիմոնյանի ասածը սրիակայություն է. Աշոտյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը չի կարող կախվածության մեջ դրվել Ադրբեջանի նմանատիպ պահանջից: Այս  մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:

«Ալեն Սիմոնյանը մի քանի հայտարարություն է արել, որոնց պետք է անպայման անդրադառնալ: Նա ասել է, որ խաղաղության պայմանագրում չպետք է որևէ հիշատակում լինի Արցախի մասին, քանի որ դա կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել Ադրբեջանի մոտ: Այսինքն՝ ըստ նրա, եթե մենք,  հիմնվելով ազգերի ինքորոշման սկզբունքի վրա, պնդում ենք, որ Արցախի հարցը մտնի,  այսպես կոչված, հայ-ադրբեջանական որեւէ փաստաթղթի մեջ, ապա Ադրբեջանը նույն բանը պետք է անի մեր հանդեպ։

Էդ որտե՞ղի ադրբեջանցիներն են երբեւէ ինքնորոշվելու խնդիր դրել, Հայաստանի տարածքում ադրբեջանցիները որտե՞ղ են պատմական հայրենիք ունեցել։ Իր ասածը սրիկայություն, ստորություն եւ անբարոյականություն է: Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը չի կարող կախվածության մեջ դրվել Ադրբեջանի նմանատիպ պահանջից: Նիկոլը, Ալենը եւ մյուսները այնքան են լեզու դրել Ալիեւի բերանը, որ նա բաց տեքստով ասում է` Արցախի հայերը պետք է ունենան նույն իրավունքները ու ազատությունները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները: Ադրբեջանը անգամ չի կարող ապահովել իր «էթնիկ» ծագումով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ուր մնաց մյուս ազգերի իրավունքներն ու ազատությունները»,- ասաց նա:

Անդրադառնալով ԵՄ մոնիթորինգային առաքելությունը՝ Աշոտյանը նշեց, որ այն Հարավսլավիայում որեւէ ագրեսիա չի կանխել, այլ միայն արձանագրել է կատարվածը:

«Ամբողջ աշխարհը, այդ թվում եվրապական երկրները, գիտեն՝ Ադրբեջանն է հարձակվել մեզ վրա։ Բա ինչո՞ւ սանկցիաներ չեն ընդունվում՝ թեկուզ ամենապարզունակ: Բոլորը գիտեն, որ այդ երկրները ադբեջանական գազից ավելի շատ են կախված, քան գալիք ընտրություններում հայերի ձայներից: Սիրելի՛ հայեր, հելե՛ք ձեր բոլոր կուսակցություններից, դո՛ւք էլ թափ տվեք, մի՛ թողեք միայն Երեւանի վրա»,-ասաց նա:

 

  • Կիսվել: