Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները պետք է մտահոգեն բոլոր քրիստոնյաներին․ The Christian Post
Հայաստանը պարզապես քարտեզի վրա հերթական երկիրը չէ, այն հոգևոր պատմամշակութային վայր է բոլոր քրիստոնյաների համար։ Եվ այս պատմական պահին Հայաստանն հուսահատորեն ունի քրիստոնյա աշխարհի համերաշխության կարիքը, ասվում է The Christian Post-ի հրապարակման մեջ։
«Հայաստանը պաշտոնապես առաջին քրիստոնյա երկիրն է դարձել մ.թ. 301 թվականին։ Հայկական լեռնաշխարհը դարձել է առաջին վայրը, որտեղ խաչը տեղադրվել է ոչ միայն որպես անձնական հավատքի խորհրդանիշ, այլև որպես ազգային ինքնության խորհրդանիշ։
Սակայն այս սուրբ ժառանգությունը վտանգի տակ է։ Մեծապես շրջապատված լինելով մուսուլման երկրներով՝ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական ճնշման տակ։ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակ է պահում Հայաստանի հետ իր սահմանը՝ ընդհատելով առևտուրը և հայ քրիստոնյաներին զրկելով կարևոր աստվածաշնչյան վայրեր, այդ թվում՝ Արարատ լեռ մուտք գործելուց։
Ադրբեջանն արևելքում անողոք ճնշումների և ահաբեկումների արշավ է իրականացնում։ 2023 թվականի ողբերգությունը, երբ Ադրբեջանը գրավել է Արցախը (Լեռնային Ղարաբաղ), այս ագրեսիայի վերջին օրինակն է եղել։ Շրջափակումը հյուծել է հայ բնակչությանը և ստիպել տասնյակ հազարավոր մարդկանց լքել իրենց բնօրրանը։ Հայերի համար Արցախը պարզապես տարածք չէ, այլ սուրբ երկիր, որտեղ գտնվում են դարավոր եկեղեցիներ և վանքեր, որոնք վկայում են թշնամական աշխարհում հավատքի կայունության մասին։
Հայաստանում տեղի ունեցողը պետք է անհանգստացնի բոլոր քրիստոնյաներին։ Հայաստանը պարզապես աշխարհաքաղաքական զինվոր չէ Արևելքի և Արևմուտքի միջև, այն հենց քրիստոնեական քաղաքակրթության պաշտպանության առաջնագիծն է։ Եթե Հայաստանը կործանվի, ի՞նչ ազդանշան կուղարկի դա այն մասին, որ աշխարհը պատրաստ է պաշտպանել առաջին քրիստոնյա ազգին։ Այս սպառնալիքները հիպոթետիկ չեն։ Կան մարդիկ, հատկապես Անկարայում, որոնք երազում են Օսմանյան կայսրության՝ իսլամական կայսրության վերածննդի մասին, որը կտարածվի Թուրքիայից մինչև Կովկաս՝ միաժամանակ Հայաստանը ջնջելով երկրի երեսից։ Այս երազանքը կպահանջի Հայաստանի ոչնչացում, նրա սահմանների փոփոխում, նրա մշակույթի և հավատքի ճնշում։
Ամբողջ աշխարհի քրիստոնյաները չպետք է լռեն։ Նրանք պետք է քաջաբար պաշտպանեն Հայաստանին՝ պաշտպանելով նրա շահերը, աղոթելով և մասնակցելով քաղաքական գործողություններին։ Մենք պետք է միջազգային հանրությունից պահանջենք հարգել Հայաստանի սահմանները, պահպանել նրա ինքնիշխանությունը և պաշտպանել նրա ժողովրդին հալածանքներից ու բռնությունից։
Թրամփի վարչակազմը գովասանքի է արժանի Հայաստանի կարևորությունը ճանաչելու և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ աշխատանքի համար։ Այս դիվանագիտական բեկումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի ուժեղ առաջնորդությունը կարող է օգնել զսպել տարածաշրջանային ագրեսիան և պահպանել Հայաստանի փխրուն անվտանգությունը։ Թեև աշխատանքը դեռ ավարտված չէ, սա ճիշտ ուղղությամբ կարևոր քայլ է եղել, որը պետք է զարգացնել, այլ ոչ թե հրաժարվել դրանից։
«Այսօրվա հարցը կայանում է նրանում, թե արդյոք քրիստոնյաներն ու քրիստոնեական ժառանգության ազդեցության տակ ձևավորված ժողովուրդները կկանգնեն արդյոք Հայաստանի պաշտպանության կողքին»,- գրում է The Christian Post-ը։


