երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի շուրջ այժմ նկատվում են շատ վտանգավոր գործընթացներ, մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում մեզ․ Անդրանիկ Թեւանյան

Հայաստանի շուրջ այժմ նկատվում են շատ վտանգավոր գործընթացներ, մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում մեզ․ Անդրանիկ Թեւանյան

Հայաստանի շուրջ այժմ նկատվում են շատ վտանգավոր գործընթացներ։Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 16-ին ասել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով՝ Պրահայում 2022թ. հոկտեմբերին տեղի ունեցածը, որը հանգեցրեց Արցախի կորստին, տեղի ունեցավ նաեւ Գրանադայում այս տարվա հոկտեմբերին։

«Խաղաղության խաչմերուկի» մասին կեղծ թեզը ենթադրում է ահավոր սցենար մեր երկրի համար։ Բոլոր առողջ ուժերի խնդիրը պետք է դառնան համախմբումն ու իշխանափոխության իրականացումը։ Մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում մեզ, չնայած Թուրքիան եւ Ադրբեջանը չեն թաքցնում իրենց նպատակները։ Հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը իջել է՝ հասնելով վտանգավոր նիշի։ Այս ամենը Հայաստանի իշխանություններն անում են միտումնավոր։ Մենք որեւէ կենտրոնից անվտանգության երաշխիքներ չենք ստանում, մենք զրկված ենք դաշնակիցներից։ Հայաստանը հայտնվում է խաչմերուկում, որտեղ բախվում են աշխարհաքաղաքական շահերը, Հայաստանը դառնում է կռվախնձոր։

Մեր առջեւ քաղաքացիներին բացատրելու խնդիրն է, որ մենք կանգնած ենք գոյության սպառնալիքի առջեւ։ Եթե այսուհետ այսպես շարունակվի, ապա Հայաստանի Հանրապետության գոյությանը շատ քիչ ժամանակ է մնացել»,- ընդգծել է Թեւանյանը։

 

  • Կիսվել: