հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Արարատ Միրզոյան

Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանն օկուպացրել է 200 ք/կմ տարածք։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
 
Նա անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի` սուվերենության կորստի մասին հարցին։
 
«Մենք ՀՀ–ում ունենք տարածք, որ դեռևս 1990-ականներից և մինչ օրս է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվում։ Ունենք նաև թարմ օրինակներ, ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 ք/կմ տարածքի մասին, որոնք հիմա ադրբեջանական ուժերի ներքո են գտնվում»,– ասաց Միրզոյանը։
 
Նա ընդգծեց, որ պետք է հասկանալ, թե որ իշխանության օրոք է ինքնիշխանության կորուստ եղել, և որ իշխանության օրոք էլ ամրապնդում։ ԱԳ նախարարը շեշտեց` պետք է նայել զենքերին և սպառազինությանն ու տեսնել, թե ում օրոք է Հայաստանը եղել ավելի ինքնիշխան կամ առնվազն տեսանելի քայլեր ձեռնարկել ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ։

  • Կիսվել: