կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հայաստանի ռազմավարական նպատակը ԵՄ չափանիշներին համապատասխանելն է. վարչապետ

Հայաստանի ռազմավարական նպատակը ԵՄ չափանիշներին համապատասխանելն է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ընտրություններից հետո ինչ ուղղությամբ կշարժվի Հայաստանը, և ինչպիսին կլինի երկրի ապագան՝ հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է անկախության, պետականության, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղին։

«Մենք կշարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը՝ մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ։ Ինչպես գիտեք, Եվրամիությունը մեր գլխավոր գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է բարեփոխումները՝ նպատակ ունենալով համապատասխանել եվրոպական չափանիշներին։

Փաշինյանը հիշեցրել է, որ արդեն ընդունվել է համապատասխան օրենք, և երկրի գլխավոր ռազմավարական նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է։

«Հայաստանի ապագան կլինի անկախության, պետականության, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրախպնդման ռազմավարությունը: Մենք կշարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, իհարկե, մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ»,- ասել է նա: 

Վարչապետի գնահատմամբ՝ երբ Հայաստանը լիարժեք համապատասխանի եվրոպական չափանիշներին, հնարավոր են երկու սցենարներ՝ կա՛մ Եվրոպական միությունը կընդունի Հայաստանը որպես լիիրավ անդամ, կա՛մ չի ընդունի՝ տարբեր քաղաքական գործոններից ելնելով։

«Ինչպես գիտեք՝ Եվրամիությունը մեր գլխավոր գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում, մենք կշարունակենք այդ ճանապարհը: Ինչպես արդեն հայտարարել եմ, և մենք արդեն օրենք ունենք ընդունած, որ շարունակելու ենք Հայաստանի բարեփոխումները՝ փորձելով համապատասխանել ԵՄ ստանդարտներին: Դա է մեր գլխավոր ռազմավարական նպատակը:

Երբ Հայաստանը լիարժեքորեն համապատասխանի ԵՄ ստանդարտներին, մենք կունենանք երկու սցենար: Առաջին՝ ԵՄ-ն ընդունում է Հայաստանը որպես լիարժեք անդամ, և երկրորդ՝ չի ընդունում: Դա կախված է շատ քաղաքական գործոններից: Օրինակ՝ ԵՄ-ն կարող է որոշում կայացնել, որ չի ցանկանում ընդլայնվել: Ամեն դեպքում, մենք կսպասենք, անգամ երկրորդ տարբերակի դեպքում մենք կունենանք եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր»,- ընդգծել է Փաշինյանը։

  • Կիսվել: