երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանի ռազմաքաղաքական իսկական դաշնակիցը Ռուսաստանն է. Խաչիկ Ասրյան

Հայաստանի ռազմաքաղաքական իսկական դաշնակիցը Ռուսաստանն է. Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը կոչ է անում փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքն ու հայ-ռուսական եղբայրությունը և այն միշտ պահպանել աչքի լույսի պես:
 
«Իմ գիտակցական կյանքից ի վեր՝ 1988 թվականից սկսած, ես այն հաստատ համոզմանն եմ, որ Հայաստանի ռազմաքաղաքական իսկական դաշնակիցը Ռուսաստանն է, և, շուրջ 35 տարի, գրեթե ամենօրյա ռեժիմով, ես ներդրում եմ ունեցել և ունեմ Հայ-Ռուսական հարաբերություններն անընդհատ ամրապնդելու և զարգացնելու գործում։
 
Անկախ նրանից, որ վերջին վեց տարիների ընթացքում Հայաստան-Ռուսաստան ՌազմաՔաղաքական դաշնակցության և Հայ-Ռուսական Եղբայրության մակարդակն իջեցվել է պատմական զրոյի (բացառապես Հայաստան-Ռուսաստան ՌազմաՔաղաքական Դաշինքը ոչնչացնող Հայաստանի գործող իշխանության պատճառով), միևնույն է, Հայաստան-Ռուսաստան ՌազմաՔաղաքական Դաշինքն ու Հայ-Ռուսական Եղբայրությունը, ազնիվ, հավատարիմ, համարձակ, չկոռումպացված, չնահանջող թիմով, վայրկյան առաջ պետք է փրկել, պաշտպանել, զարգացնել և այն միշտ պահպանել աչքի լույսի պես։
 
Ի դեպ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ԱՊՀ պետությունների մեջ միակն էր, որը 2022 թվականի փետրվարի 24-ին պաշտոնապես դիմել էր Ռուսաստանի Դաշնության Նախագահին՝ 44-օրյա պատերազմին ուղղակի մասնակցած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական քաջերի ջոկատով մեկնել Դոնբաս և ՌԴ ՊՆ զինվորականների հետ միասին մասնակցել Ադրբեջանի շահերը մշտապես պաշտպանող, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանին ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի իշխանությունների դեմ իրականացվող ռազմական գործողություններին»,-գրել է նա ֆեյսբուքում:
 
Возможно, это изображение текст
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: