շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի քաղաքացիները կարող են առանց որևէ խոչընդոտի վերադառնալ հայրենիք․ ԱԳ նախարար

Հայաստանի քաղաքացիները կարող են առանց որևէ խոչընդոտի վերադառնալ հայրենիք․ ԱԳ նախարար

Հայաստանի քաղաքականությունն ասպիսին է, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի, եթե ուզում է վերադառնալ, նա կարող է առանց որևէ՝ խոչընդոտի վերադառնալ հայրենիք: Ինչ վերաբերվում է Հայաստանից դուրս գնացողներին՝ նրանք պետք է հաշվի առնեն՝ ինչպիսի քաղաքականություն ունի այդ երկիրը տվյալ խնդրի վերաբերյալ՝ ընդունելու ոչ քաղաքացիների իրենց երկրում։ Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիներին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ մնացականյանը՝ պատասխանելով հարցին՝ թե ինչու՞ ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքաացիները չեն կարող վերադառնալ այնտեղ։

Նա, դիմելով քաղաքացիներին, ասաց, որ արտակարգ դրության երկարաձգումը պայմանավորված է համավարակով, ինչը բոլորիս անվտանգության համար է, ուստի հորդորեց լինել մի փոքր համբերատար, որպեսզի այս մեկ ամիսը ևս անցի և մարդիկ կարողանան մեկնել երկրից:

 

 

  • Կիսվել: