հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանի պաշտպանության նախարարը ևս չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Հայաստանի պաշտպանության նախարարը ևս չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ «Ազատության» հարցին ի պատասխան այս մասին հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:

ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին կայանալիք Արտգործնախարարների նիստին էլ, ինչպես հայտնի դարձավ քիչ առաջ, չի մասնակցելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկ շաբաթ առաջ էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտնել, որ չի մասնակցելու ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովին:

 

  • Կիսվել: