երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չկա. ԱԺ փոխնախագահ

Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չկա. ԱԺ փոխնախագահ

Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չկա: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Նման հարց չի քննարկվել», - ասաց նա։

ԱԺ փոխնախագահը նշեց, թե Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, քանի որ ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում կազմակերպության տարածքը։

«Ցավոք սրտի, այդ տարածքն ու Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել, դա է խնդիը», - նշեց Արշակյանը։

Արձագանքելով այն հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանը հրաժարվի ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից՝ Արշակյանն ասաց. «Հայաստանի օրակարգում նման հարց չի քննարկվել: Ես ասացի՝ մարտահրավերը որն է, հարցերը որտեղից են առաջացել. այդ հարցերն անհրաժեշտություն ունեն, որ հասցեագրվեն: Իմ տեսանկյունից՝ չեն հասցեագրվել»:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։

  • Կիսվել: