շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի քայլերի հիմքում  երկու երկրների միջև հատուկ հարաբերություններն են․ Ֆրանսիայի դեսպան

Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի քայլերի հիմքում երկու երկրների միջև հատուկ հարաբերություններն են․ Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը պարզաբանել է, թե ինչու է ֆրանսիան ինչպես պատերազմից աառաջ, դրա ընթացում, այնպես էլ պատերազմից հետո շարունակում  դիվանագիտական, քաղաքական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ «Ազատությանը» տված հարզացրույցում նա, մասնավորապես, ասել է․

«Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի քայլերի հիմքում, իհարկե, մեր երկու երկրների միջև հատուկ հարաբերություններն են։ Բայց դա նաև պայմանավորված է որոշ սկզբունքներով, որոնց Ֆրանսիան շատ հավատարիմ է։ Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, պայքարում է մի աշխարհի համար, որտեղ հակամարտություններն ուժով չեն լուծվում։ Ֆրանսիան հավատում է մի աշխարհի, որտեղ բնակիչները կարող են մնալ իրենց տարածքներում։ Եվ Ֆրանսիան հավատում է հակամարտությունների բանակցված լուծումներին։ Այս հակամարտությունից բխում են մի շարք խնդիրներ, որոնց Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս` ուժի չկիրառում, մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանություն, զենքերի որոշ տեսակների կիրառման բացառում։ Այս բոլոր խնդիրների ամբողջությունն է, որով բացատրվում է Ֆրանսիայի ներգրավվածությունն այս հարցում»,- ասել է դեսպանը։

 

  • Կիսվել: