երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի խորհրդարանը ողջունում է Եվրամիության՝ Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը. Սիմոնյան

Հայաստանի խորհրդարանը ողջունում է Եվրամիության՝ Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը. Սիմոնյան

Հայաստանի խորհրդարանը ողջունում է Եվրամիության՝ Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք հավատում ենք, որ առաքելությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության, երկարաժամկետ խաղաղության և վստահության ամրապնդման գործում»,- շեշտել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ խորհուրդը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն:

 

  • Կիսվել: