կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանի կառավարությունը պետք է է՛լ ավելի կարևորի սփյուռքի դերը. Վիենի փոխքաղաքապետ

Հայաստանի կառավարությունը պետք է է՛լ ավելի կարևորի սփյուռքի դերը. Վիենի փոխքաղաքապետ

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում քննարկումները կօգնեն հասկանալ, թե ինչպես կարելի է ավելի լավ պաշտպանել Հայաստանի շահերը սփյուռքում և ինչպես ավելի լավ ինքնակազմակերպվել սփյուռքում։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սա շատ կարևոր առիթ է, որպեսզի մենք տարբեր պետություններից հավաքվելով Հայաստանում՝ միասին քննարկենք, թե ինչպես կարելի է ավելի լավ պաշտպանել Հայաստանի շահերը սփյուռքում և ինչպես ավելի լավ ինքնակազմակերպվել սփյուռքում՛՛:

Ապրելով Ֆրանսիայում, ունենալով հայկական արմատներ՝ Սաքունըց, իր խոսքով, առօրյայում փորձում է օգտակար լինել Հայաստանի շահերի պաշտպանությանը։ Նա կարծիք է հայտնել, որանկախ ամեն ինչից՝ սփյուռքը պետք է արագ և ակտիվ աշխատի, որպեսզի Հայաստանի շահերը շարունակվեն պաշտպանվել։

՛՛Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է էլ ավելի կարևորի սփյուռքի դերը։ Սփյուռքը մեծ ներուժ է, որը հնարավոր է էլ ավելի լավ օգտագործել։ Յուրաքանչյուր պետությունում ունենք մեկական դեսպան, 2-3 հյուպատոս, միաժամանակ, ունենք հարյուր հազարավոր փոքր ՛՛դեսպաններ՛՛։ Իրենց հետ ճիշտ գործակցելու արդյունքում Հայաստանը կունենա բոլորից տարբերվող արտաքին քաղաքականություն՛՛,-ասել է Վիենի փոխքաղաքապետը:

  • Կիսվել: