կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանի կառավարությունը միայն անհրաժեշտության դեպքում կդիմի ՀԱՊԿ-ին՝ ռազմական օգնության խնդրանքով. Միրզոյան

Հայաստանի կառավարությունը միայն անհրաժեշտության դեպքում կդիմի ՀԱՊԿ-ին՝ ռազմական օգնության խնդրանքով. Միրզոյան

Հայաստանի կառավարությունը միայն անհրաժեշտության դեպքում կդիմի ՀԱՊԿ-ին ռազմական օգնության խնդրանքով։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը

Պատասխանելով պատգամավորների հարցերին, թե ինչու Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից ութ ամիս անց, ադրբեջանական կողմի բազմաթիվ  սադրանքների առկայության պաարագայում Երեւանը ռազմական օգնության համար չդիմեց ՀԱՊԿ-ին՝ Միրզոյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանական զորքերի ներխուժման կապակցությամբ գործարկվել են ՀԱՊԿ այլ մեխանիզմներ, որոնք չեն ենթադրում ռազմական միջամտություն։ Ներկայում աշխատանքներ են տարվում Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումն ապահովելու ուղղությամբ՛՛:

Ըստ Միրզոյանի՝ այս խնդիրը պետք է լուծվի կա՛մ մինչեւ հայ-ադրբեջանական սահմանի զատման եւ գծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը, կա՛մ դրանց ընթացքում։ Նախարարը հստակեցրեց՝ ՀԱՊԿ-ն առաջին հերթին կազմակերպություն է, ոչ թե բանակ: ՛՛Եթե ուսումնասիրեք ՀԱՊԿ կանոնադրությունը, ապա կհամոզվեք, որ նման դեպքերում առաջին հերթին քաղաքական մեխանիզմներ են գործարկվում։ Եվ միայն այն դեպքերում, երբ քաղաքական մեխանիզմներն անհնարին են, նախատեսվում է ռազմական միջամտություն՛՛,-պարզաբանեց նա:

 

  • Կիսվել: