Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ
Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները: Այս մասին Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Մամեդովը Գրոնոյին տեղեկացրել է ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների և խաղաղության օրակարգի մասին։
Ընդգծվել է խաղաղության գործընթացի ավարտման, պարտավորությունների ժամանակին կատարման և փոխադարձ վստահության ամրապնդման համար առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը։
Հաղորդվում է նաև, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։



