երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները». Բայրամով

«Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կողմից ՛՛ոչ կառուցողական քայլերը՛՛ հանգեցրել են երկու երկրների միջև կարգավորման գործընթացի դանդաղեցմանը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

՛՛Հայաստանի կողմից ոչ կառուցողական եւ հակասական քայլերը դանդաղեցրել են կարգավորման գործընթացը՛՛, - ասել է Բայրամովը շաբաթ օրը ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքի հետ բանակցությունների արդյունքներով կայացած ճեպազրույցում:

Նա ընդգծել է, որ չնայած այս ամենին՝ Ադրբեջանի կառավարությունն այլընտրանք չի համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:

Բայրամովը միաժամանակ նշել է, որ Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները:

Նրա խոսքով՝ գերմանացի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում նրանք մանրամասն քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, հաղորդակցությունների բացումը, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Բայրամովն ընդգծել է, որ Բերբոքի ուշադրությունն է հրավիրել տարածաշրջանում նոր իրողությունների վրա:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ՛՛հակաահաբեկչական միջոցառումների՛՛ ավարտից հետո Ադրբեջանը բազմաթիվ այցելություններ է կազմակերպել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որպեսզի, Բայրամովի խոսքով, ՛՛նրանք ամեն ինչ տեսնեն իրենց աչքերով՝ ներառյալ սպառազինությունը, որը կար հայ անջատողականների մոտ՛՛:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: