չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Հասարակության մի ստվար մաս զգոն չէ համավարակի վտանգների հանդեպ

«Հայաստանի Հանրապետություն». Հասարակության մի ստվար մաս զգոն չէ համավարակի վտանգների հանդեպ

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Փակ տարածքներում տնտեսական գործունեություն ծավալող գործատուները պարտավոր են աշխատակիցներին հատկացնել բժշկական ձեռնոցներ և դիմակներ, ապահովել աշխատողների միջև սոցիալական հեռավորությունը:

Ոորշմամբ հաստատվել են նաև կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների իրազեկման թերթիկներ, որոնք ուղարկվել կամ տրամադրվել են տնտեսվարողներին: Ըստ տեսչական մարմնի ղեկավարի վերջին հայտարարության, տնտեսվարողներին նման իրազեկումների թիվն անցել է 1000-ը: Նման սահմանափակումների և դրանց պահպանման ուժեղացված վերահսկողության պայմաններում արձանագրվում են դեպքեր, երբ հենց աշխատակիցներն են բողոքում գործատուի կողմից իրնեց համապատասխան պարագաներով չապահովելու դեպքերի մասին:

Բնականաբար, շատ են նաև այն դեպքերը, երբ աշխատանքը կորցնելու հեռանկարն աչքի առաջ ունենալով աշխատակիցներն այդ խախտումների մասին չեն բարձրաձայնում: Տնտեսվարողների մոտ խախտումների նման մեծ թիվը խոսում է այն մասին, որ սահմանափակումների պահպանման ռեժիմը լիարժեք չի ապահովվում: Այս իրավիճակում օրինաչափորեն առաջ է գալիս պատժամիջոցների խստացման՝ մասնավորապես ֆինանսական տույժերի չափերի մեծացման անհրաժեշտությունը: Այն կարող է որոշակի հակազդեցություն առաջ բերել տնտեսվարողների մոտ, բայց սա այն դեպքն է, երբ նպատակը լիովին արդարացնում է միջոցը: Եթե տնտեսական գործունեության ազատականացմանը զուգահեռ չհաջողվի համավարակը կանխել, ապա պետությունը ստիպված կլինի վերադառնալ խիստ սահմանափակումների՝ իր բոլոր սոցիալական և տնտեսական բացասական հետևանքներով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: