«Հայաստանի Հանրապետություն»․ Դրական քայլեր բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ ««ՀՀ»-ի հարցազրույցում բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, անդրադառնալով Հայաստանի էկոլոգիական վիճակին, նշել է. «Այսօր ամենաանհանգստացնողը, իհարկե, Սեւանա լիճն է: Չգիտեմ մեզ ինչ ամառ է սպասվում, ծաղկումն ինչպես կդրսեւորվի: Երկար տարիների այդ կոմուլյատիվ էֆեկտի, աղտոտվածության, լճի մակարդակի ոչ ակտիվ բարձրացման հետեւանքով ունենք ճահճացման շատ ակտիվ գործընթաց, որը խիստ վտանգավոր է, եւ իմ հիմնական անհանգստության պատճառը դա է:շ
Նաեւ կլիմայի փոփոխության հետ կապված անապատացման ռիսկեր կան, եւ դրանք արդեն դրսեւորվում են: Մենք Արարատյան արտեզյան ավազանը շատ անզգույշ, ոչ էֆեկտիվ ենք օգտագործել, այդ պատճառով այնտեղ՝ Արմավիրի եւ Արարատի մարզերում, անապատացման ռիսկը շատ բարձր է: Շրջակա միջավայրի նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում քայլեր է իրականացնում լճի էկոլոգիական վիճակը բարելավելու ուղղությամբ: Ծառերից մաքրվում են ջրածածկ ափամերձ տարածքները: Լճի շուրջ գործող տնտեսվարողներին պայմանագրերով պարտադրվում են մաքրման կայաններ տեղադրել:
Միջոցներ են ձեռնարկվում հարակից խոշոր բնակավայրերի կոյուղաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրման ուղղությամբ: Բայց հայտնի է նաեւ, որ Սեւանն աղտոտվում է հիմնականում հարակից բնակավայրերի բնակչության ոչ սրտացավ վերաբերմունքի պատճառով, ովքեր աղտոտում են լիճ թափվող գետերը»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


