ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանին կհյուրընկալի համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։

  • Կիսվել: