շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի և Վրաստանի միջև ուղիղ կանոնավոր չվերթներն ու ուղևորափոխադրումներն աճ են գրանցել․ Փաշինյան

Հայաստանի և Վրաստանի միջև ուղիղ կանոնավոր չվերթներն ու ուղևորափոխադրումներն աճ են գրանցել․ Փաշինյան

Հայաստանի և Վրաստանի միջև ուղիղ կանոնավոր չվերթներն ու ուղևորափոխադրումներն աճ են գրանցել, ավելացել են նաև բեռնափոխադրումները։ Այս մասին Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

"Այս ուղղություններով կշարունակենք հավելյալ ջանքեր գործադրել հետագա կայուն աճն ապահովելու համար։ Այս համատեքստում ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել երկաթուղային տրանսպորտային համագործակցության ընդլայնման և այս ճանապարհով ևս ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հետագա ավելացման հնարավորությունը",- նշել է վարչապետ Փաշինյանը։

  • Կիսվել: