չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կլինի իրազեկում. ԱԳՆ

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կլինի իրազեկում. ԱԳՆ

Տեղեկատվություն է տարածվում, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում:

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ  Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի:

  • Կիսվել: