երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Հայաստանի և Սիրիայի միջև օդային հաղորդակցությունների մասին պայմանագիր է ստորագրվելու

Հայաստանի և Սիրիայի միջև օդային հաղորդակցությունների մասին պայմանագիր է ստորագրվելու

2020 թվականին Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև ստորագրվելու է օդային հաղորդակցությունների մասին պայմանագիրը, որի օգնությամբ հնարավոր կլինի թռիչքներ իրականացնել դեպի ՍԻրիա, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա խորհրդարանում ներկայացնում էր ՀՀ կառավաության և Հորդանանի Հաշիմյան թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին պայմանագիրը: Այս փաստաթուղթը, ըստ Ռևազյանի, հիմք կհանդիսանա երկու երկրների միջև կանոնավոր չվերթների իրականացմանը:

Պատգամավորներըհետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է Հորդանանի հետ նման պայմանագիր կնքվում, բայց Սիրիայի հետ չի կնքվել: Ի պատասխան Ռևազյանն ասաց, որ այս համաձայնագիրը կնքվել է ավելի վաղ, ստորագրվել է 2018-ին իր կողմից Ամանում, իսկ այսօր վավերացման համար ներկայացվել է Ազգային ժողով: Նրա խոսքով, այս հարցում որևէ հապճեպություն չկա:

«Ինչ վերաբերում է Սրիային, ապա ձեզ պետք է ասեմ, որ քաղավիացիայի կոմիտեն քաղաքական մարմին չէմ այսինքն՝ մենք ամեն ինչ անում են մեր ԱԳՆ-ի հետ համահունչ: Սիրիայի հետ կապված մենք պատրստ ենք համաձայնագիրը ստորագրել, որը կկայանա 2020-ին», -հավելեց Ռևազյանը:

Նրա տվյալներով, Հայաստանը ունի 49 միջկառավարական պայմանագրեր ավիացիոն ոլորտում: Առաջիկայում նախատեսվում է ստորագրել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը:

  • Կիսվել: