չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ. Փաշինյանը՝ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին

Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ. Փաշինյանը՝ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին:

Վարչապետը նշել է, որ և պետք է քայլեր ձեռնարկվեն երկկողմ տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ պարոն Ասելբորնի այցը կնպաստի հայ-լյուքսեմբուրգյան կապերի հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, այդ թվում՝ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու առումով:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը՝ խորացնելու Հայաստանի հետ բազմաոլորտ գործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին: Կողմերը կարևորել են միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական քայլերը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:   

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: