շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայաստանի և Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակներն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Հայաստանի և Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակներն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Իրանի ԱԳՆ նախարարի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում մարտի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակներ Անի Բադալյանի և Էսմայիլ Բաղայեի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են ռազմավարական հաղորդակցության ոլորտում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր: 

Ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ երկու ԱԳՆ-ների մամուլի ծառայությունների միջև ակտիվ փոխգործակցության հետագա զարգացման և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել ԶԼՄ-ի միջև համագործակցության և լրագրողների փոխայցելությունների ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Անի Բադալյանը և Էսմայիլ Բաղայեն քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների կիրառման կարևորությունը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային ընթացիկ զարգացումները:

Նկատի ունենալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի շուրջ հանրային մեծ ուշադրությունը՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ընդգծել դրա հիմքում ընկած առանցքային սկզբունքների անվերապահ հարգման առնչությամբ շարունակական հանրային հաղորդակցության կարևորությունը:

  • Կիսվել: