կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն այսօր ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր։ Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ համատեղ ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
 
«Այն նախատեսում է ավելի սերտ համագործակցություն երկու գերատեսչությունների միջև, ներառյալ՝ քաղաքական երկխոսության խորացում, պարբերական խորհրդակցությունների անցկացում, արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության ավելացում և այլն»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների համագործակցությունը տարբեր հարթակներում և ձևաչափերում։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ֆրանսիայի հետաքրքրությունն ավելանում է մեր երկրում նաև ենթակառուցվածքների զարգացման և կառուցման հարցում։
«Մեր գործընկերությունը տալիս է շատ կոնկրետ արդյունքներ, ինչպես, օրինակ, Վեդիի նորակառույց ջրամբարը»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ սա այս համագործակցության միակ արդյունքը չէ։

  • Կիսվել: