Հայաստանի և Չինաստանի միջև առկա է զարգացման ահռելի պոտենցիալ. Հակոբ Արշակյան
Որպես ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնգին՝ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացմանն իր նպաստը բերելու համար։ Նա ավարտում է իր աշխատանքը Հայաստանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հատկանշական է, որ պրն Ֆանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցավ իմ գլխավորած ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի պաշտոնական այցը Չինաստան, որի արդյունքում մեր հարաբերություններին նոր լիցք հաղորդվեց, ինչպես նաև հաստատվեց Չինաստանի Ուրումչի քաղաքից դեպի Երևան ուղիղ չվերթների գործարկումը՝ սույն թվականի սեպտեմբերից։
Հայաստանի և Չինաստանի միջև առկա է զարգացման ահռելի պոտենցիալ՝ կրթության, գիտության, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխադրումների, տուրիզմի և այլ ոլորտներում։
Մեր կողմից հավելյալ ջանքեր կգործադրվեն երկու երկրների միջև առկա հնարավորություններն իրագործելու նպատակով։


